Դադարեցվի' սեռական փոքրամասնության քարոզչությունը. Թբիլիսիում անցկացվել է ԼԳԲՏ ակցիայի հակաակցիա
«Դադարեցվի’ սեռական փոքրամասնության քարոզչությունը»,- այս պահանջով բողոքի ցույց է անցկացրել Թբիլիսիի հասարակությունը՝ Արդարադատության տան դիմաց: Նրանք նախքան ԼԳԲՏ ակցիայի մեկնարկն անցկացրել են հակաակցիա և պետությանը կոչ արել՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի այդ մարդիկ չկարողանան հանրահավաքներ կազմակերպել:
Հակաակցիայի ժամանակ մասնակիցները փորձել են նետել ձվեր, որի արդյունքում իրավապահները ձերբակալել են նրանցից մեկին:
Հակաակցիայից հետո ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին այնուամենայնիվ հաջողվել է նույն վայրում անցկացնել բողոքի ցույց: Նրանց հայտարարությամբ, տրանսգենդեր կանայք չեն կարողանում աշխատանքի ընդունվել: Ինչպես նշում են ակցիայի մասնակիցները, իրենք պահանջում են դյուրացնել ինքնությունը հաստատող փաստաթղթում սեռի մասին գրառումը փոխելու գործընթացը: