Դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին
Դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին

93 կողմ, 24 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունվել, որով կասեցվում է Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։

Բանաձևի կողմնակիցների թվում էր Վրաստանը։

Երկրների թվում, որոնք չեն աջակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցմանը, հետևյալն են՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Իրանը, Ղրղզստանը, Բոլիվիան։

Ձեռնպահ է քվեարկել 58 անդամ։