Դադարեցրու' Վրաստանի անօրեն բռնազավթումը, Ռուսաստան. Անա Գոմեշ
Դադարեցրու' Վրաստանի անօրեն բռնազավթումը, Ռուսաստան. Անա Գոմեշ

Բռնազավթված Ցխինվալիում Արչիլ Տատունաշվիլու մահվանն արձագանքել է Եվրախորհրդարանի պատգամավոր Անա Գոմեշը՝ իր Թվիթերի էջում:

Եվրախորհրդարանականը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Վրաստանի շրջանների անօրեն բռնազավթումը:

«Այսօրվա օրն սկսել եմ Վրաստանի խորհրդարանի անդամների և աշխատակիցների հետ: Ցավում եմ և կիսում վրդովմունքը՝ Հարավային Օսեթիայում ռուս օկուպանտների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացու մահվան առիթով: Եվս երկու քաղաքացի մինչ այժմ մնում է բանտարկությունում: Դադարեցրու անօրեն օկուպացիան, Ռուսաստան»,- գրում է Անա Գոմեշը՝ սոցիալական ցանցում:

Բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները հրաժարվել են փոխանցել դիակը, քանի որ նրանց խոսքով, պատրաստվում են փորձաքննության:

Արչիլ Տատունաշվիլու ընտանիքի անդամները և մտերիմները դիակի անհապաղ փոխանցման պահանջով երեկ անցկացրել էին բողոքի ցույց և փակել ավտոմայրուղին: