Դպրոցների դիմաց պարեկային ոստիկանության հերթապահությունը կլինի ժամանակավոր. ՆԳ նախարար
Մեր հիմնական խնդիրը մանդատուրի ծառայության արդյունավետության աճն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստի ավարտից հետո:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, ստեղծվել է խումբ, որում ներառվում են ինչպես կրթության և արդարադատության նախարարությունները, այնպես էլ դատախազությունը:
Հարցին, թե ինչ ռեսուրս կլինի անհրաժեշտ՝ պարեկային ոստիկանության դպրոցների մոտ հերթապահության համար, նախարարը նշել է, որ դրան անհրաժեշտ կլինի մեծ ռեսուրս:
Մեր հիմնական խնդիրը մանդատուրի ծառայության արդյունավետության աճն է, դրա համար ստեղծվել է խումբ, որում ներառվում են ինչպես կրթության և արդարադատության նախարարությունները, այնպես էլ դատախազությունը: Պարեկային ոստիկանությունը ժամանակավորապես կհերթապահի դպրոցների դիմաց»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: