Թբիլիսիում, Դիդուբեի տարածքում ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, արագ երթևեկող ավտոմեքենան բախվել է ծառին:
Նախնական տեղեկությամբ, զոհվել է մեկ և տուժել մեկ մարդ:
Ինչպես հայտարարել են Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունից, տեղի ունեցած փաստի հիման վրա, Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի 5-րդ մասով սկսվել է հետաքննություն, որը նկատի ունի տրանսպորտային երթևեկության անվտանգության կամ շահագործման օրենքի խատում, որը մարդու մահվան պատճառ է դարձել: