Դեղին ծովում ձկնորսական նավի ու տանկերի բախման հետևանքով 13 մարդ է մահացել
Դեղին ծովում ձկնորսական նավի ու տանկերի բախման հետևանքով 13 մարդ է մահացել

Հարավային Կորեային պատկանող ձկնորսական նավը Դեղին ծովում բախվել է խոշոր տանկերի, որի արդյունքում մահացել է 13 մարդ, այս մասին հաղորդում է yonhapnews.co.kr-ը:

Seonchang-1 նավը, որի վրա գտնվել է 20 ուղևոր և աշխատակազմի 2 անդամ, բախվել է 336 տոննայանոց Myeongjin-15 տանկերի, դեպքը պատահել է Յոնգհուն կղզու մոտակայքում:

Նշվում է, որ վթարից հետո անհայտ կորած է համարվում 2 մարդ: