Դատարանը այսօր քննարկելու է հատուկ գործողության ժամանակ ձերբակալվածին խափանման միջոց սահմանելու հարցը
Դատարանը այսօր քննարկելու է հատուկ գործողության ժամանակ ձերբակալվածին խափանման միջոց սահմանելու հարցը

Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված անձի դատական գործընթացը Թբիլիսիի քաղաքային դատարանում կայանալու է այսօր՝ 13:00-ին: Խափանման միջոցի սահմանման հարցը քննարկելու է դատավոր Ռոման Խորավան:

Վրաստանի դատախազությունը մեղադրալի համար խափանման միջոց է պահանջում է կալանքի սահմանումը:

Մեղադրյալի փաստաբան Իմեդա Քարքաշաձեն դեռ չի կոնկրետացնում, թե ինչ միջնորդությամբ է դիմում պաշտպանական կողմը դատարանին:

 

Քարքաշաձեի խոսքով, նրա պաշտպանության տակ գտնվող անձը չի ճանաչում իր մեղքը:

Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվածի առնչությամբ հավելյալ տեղեկությունը այսօր կտարածի դատախազությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, հատուկ գործողության ժամանակ ձերբակալվածին սպառնում է 10-ից 17 տարվա ազատազրկում: