Դատախազությունը քաղբանտարկյալների անօրեն ձերբակալության և բանտում բռնության հերթական փաստեր է բացահայտել
Վրաստանի գլխավոր դատախազության դատավարության գործընթացում արված հանցանքի հետաքննության վարչությունը կայացրել է հերթական ամփոփիչ որոշումները:
Դատախազության տեղեկությամբ, բանտում կալանավորի նկատմամբ իրականացված բռնության փաստի հիման վրա, դատավճռի հիման վրա, դատախազության կողմից ձերբակալված է պատժակատարողության վարչության N8 բանտի ռեժիմի նախկին տեսուչ Կ.Ղ-ն, իսկ քաղբանտարկյալ Զվիադ Շինջիկաշվիլու նկատմամբ դատախազության կողմից կայացվել է որոշում՝ նրա իրավունքների էական խախտումների մասին, որը անօրեն կայացված մեղադրական դատավճռի վերանայման հիմք է հանդիսանում:
Վրաստանի գլխավոր դատախազության դատավարության գործընթացում արված հանցանքի հետաքննության վարչությունը ակտիվ շարունակում է կալանվայրերում բանտարկյալների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերի հետաքննությունը և անօրեն կայացված մեղադրական դատավճիռների վերանայումը»,- ասվում է դատախազության հայտարարությունում: