«Cyprus Airways» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Լառնակա-Թբիլիսի-Լառնակա օդային երթուղով
Կիպրոսի Հանրապետությունում տեղակայված «Cyprus Airways» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Լառնակա-Թբիլիսի-Լառնակա օդային երթուղով։
Ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացրած հայտի համաձայն՝ այս տարվա հուլիսի 2-ից թռիչքներ կիրականացվեն Լառնակայի և Թբիլիսիի միջև։ Թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և կիրակի:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հունիսի 21-ին «Cyprus Airways»-ին թույլտվություն է տվել նշված ուղղությամբ գործունեություն ծավալել։