Ցխվարիճամիայում սպանության մեղադրանքով ոստիկանները մեկ անձի են ձերբակալել
Ցխվարիճամիայում սպանության մեղադրանքով ոստիկանները մեկ անձի են ձերբակալել

Ցխվարիճամիայում սպանության մեղադրանքով ոստիկանները մեկ անձի են ձերբակալել։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

«ՆԳՆ Մցխեթա-Մթիանեթի ոստիկանության բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Ցխվարիճամիայում դիտավորյալ սպանության փաստով ձերբակալվել են 2000 թվականին ծնված Դ.Ջ.-ին։ Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ։

Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հուլիսի 28-ին, փոխադարձ վիճաբանության հիման վրա, մեղադրյալը սառը զենքով սրտի և կրծքավանդակի հատվածում վիրավորել է 2002 թվականին ծնված Մ.Կ.-ին և թաքնվել դեպքի վայրից։ Մ.Կ.-ն ստացած վերքի հետևանքով մահացել է։ Փաստը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն»,- նշվում է տեղեկատվության մեջ։