Ցխինվալին ռմբակոծվում էր, որը ոչ մեկ չի հերքում, նույնիսկ Սաակաշվիլիի պատվիրակությունը չի հերքել խորհրդարանային վեհաժողովին

14:55, 12.09.2018

Միխեիլ Սաակաշվիլին մինչ պատերազմական ժամանակաշրջանում, Պուտինի արտակարգ ներկայացուցչի երաշխավորությամբ գտնվում էր Իտալիայում: Երկու օր շուտ «ազգային շարժումը» և Սաակաշվիլին հայտարարում էին, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Ցխինվալիով, այն ժամանակ երբ Ռուսաստանը արդեն ներխուժել էր Ցխինվալի,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Լրագրողի հարցին կիսում է նա թե ոչ Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշումը, որ երկրի նախագահը ռմբակոծել է սեփական բնակչությանը, Վոլսկին նշել է, որ Զուրաբիշվիլին նման բան չի ասել և նման ձևակերպում դուրս է հանվել կոնտեքստից:

«Սա սադրիչ հարց է, քանզի ոչ ես եմ ասել, ոչ էլ Սալոմեն: Երբ ընդհանուր կոնտեքստից կհանեք դա իհարկ է կստացվի այսպես: Ցանկանում եմ հստակ հայտարարել, այստեղ գաղտնի պայմանավորվածություն կար: Ընդհանուր ազգային շարժման մասին չեմ ասի, բայց Սաակաշվիլիի վրա կասեմ, որ նա մինչ պատերազմական ժամանակաշրջանում, Պուտինի արտակարգ ներկայացուցչի երաշխավորությամբ գտնվում էր Իտալիայում: Երկու օր շուտ «ազգային շարժումը» և Սաակաշվիլին հայտարարում էին, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Ցխինվալիով, այն ժամանակ երբ Ռուսաստանը արդեն ներխուժել էր Ցխինվալի,-ասել է Վոլսկին:

Նրա խոսքերով Ցխինվալին ռմբակոծվում էր, որը ոչ մեկ չի հերքում:

«Բոլորը լավ գիտեին, որ Ցխինվալից բնակչությունը տարհանվել էր: Մարդը, որը այդ ընթացքում ռմբակոծում էր Ցխինվալին, կատարում էր Ռուսաստանի պատվերը և ծառայում է Ռուսաստանի հետաքրքրություններին: Ցխինվալին ռմբակոծվում էր, և դա չեն հերքել նաև Սաակաշվիլիի պատվիրակության անդամները, երբ այս հարցը քննարկում էր խորհրդարանային վեհաժողովը»,-ասել է Գիա Վոլսկին:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հայտարարությամբ, Վրաստանը Հաագայում և Ստրասբուրգում ունի բավականին հզոր դիրք:

Նախագահության անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանի բռնազավթիչն է, իսկ Վրաստանը ագրեսոր, ևս մեկ անգամ սկսել է պատերազմը 1801 թվականից հետո, հետագայում երբ մտավ կարմիր բանակը, և այդ պատճառով ես ծնվել եմ արտասահմանում, եթե սա չգիտեմ, ապա ոչինչ չգիտեմ: Ռմբակոծել ենք մեր բնակչությանը, որի իրավունքը չունի ոչ մի նախագահ: Մենք երկրորդ օրը ինչպես պետք է ասենք, որ ցանկանում ենք երկրի միասնություն և ամբողջացում: Ես ցանկանում եմ այս երկրի միասնությունը, և չեմ ցանկանում , որ նախագահը ռմբակոծի իր տարածքը և քաղաքացիներին:

 

Նմանատիպ