Ցխինվալիի շրջանի օկուպացնող ռեժիմը «սահմանը» երկու օրով կփակի: Տեղեկությունն այս մասին տարածում է «Անվտանգության կոմիտեն»:
Նրանց տեղեկությամբ, «սահմանի» փակումը կապված է «Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման 11-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումների հետ»:
«Օգոստոսի 25-ին, ժամը 20:00-ից նախատեսվում է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիներ տեղաշարժը սահմանի պարզեցված հատման վայրերում: Սահմանային անցակետերն իրենց գործունեությունը կվերականգնեն օգոստոսի 27-ին, 06:00-ին»,- ասվում է հայտարարությունում: