Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը հայտարարում է, որ իրենց համար անընդունելի է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների դիրքորոշումը
Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը հայտարարում է, որ իրենց համար անընդունելի է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների դիրքորոշումը

Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի «արտաքին գործերի նախարարությունը» Վրաստանի իշխանության գործողությունները գնահատում է «Հարավային Օսեթիայի պետական սահմանի կայունությունը ստուգելու հերթական փորձ»:

«Հարավային Օսեթիայի» դե ֆակտո արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ, «Վրաստանի իշխանությունը չի ցանկանում հրաժարվել վրաց-օսական բախման վերսկսման պայմաններ ստեղծելու փորձերից և դրանով  նոր զինված հակամարտություն սադրելուց, որը լիովին կավերի շրջանային կայունության և անվտանգության առկա կառուցվածքը»: Դրա հետ մեկտեղ, հայտարարությունում ասվում է, որ Ցխինվալիի ռեժիմի համար անընդունելի է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահների, Եվրամիության և ԵԱՀԿ-ի անորոշ դիրքորոշումը՝ ստեղծված ահազանգող իրավիճակի առնչությամբ:

Նշվում է, որ «ամրակայված օբյեկտից վրացական զինված ստորաբաժանման դուրս բերումը և անօրեն շինարարության դադարեցումը  կստեղծեր լարվածության նվազեցման և միջադեպերի կանխարգելման և դրան արձագանքման մեխանիզմի կառուցողական աշխատանքի վերսկսման հնարավորություն»: