Ցխինվալիի օկուպացիոն ռեժիմը հայտարարում է, որ Ախալգորիի և Ջավիի շրջանների բնակիչների համար կպարզեցվի Վրաստանի կողմից վերահսկվող տարածք անցնելու ռեժիմը
Ցխինվալիի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները նշում են, որ որոշում են կայացրել Ախալգորիի և Ջավիի շրջանների բնակիչների համար պարզեցնել Վրաստանի կողմից վերահսկվող տարածք անցնելու ռեժիմը։
Այս մասին տեղեկություն է տարածում Ռուսաստանի կողմից օկուպացված, այսպես կոչված նախագահի կայքէջը։
Մասնավորապես, Ախալգորիի և Ջավիի շրջանների բնակիչները յուրաքանչյուր ամսվա 20-ին և 30-ին կկարողանան հատել Մոսաբրունի/Օձիսի և Պերևի անցակետերը։
Ինչպես պնդում են օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները, որոշումը կայացվել է տեղի բնակչության խնդրանքով։