Ցուցարարների մի մասը մնացել է Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ
Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ ավարտվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցը։
Կազմակերպիչներն արդեն լքել են տարածքը, թեև ցուցարարների մի մասը դեռևս մնում է բանտի մոտ։
Նրանց խոսքով՝ իրենք մշտական բողոքի ակցիա են սկսում՝ պահանջելով Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բուժհաստատություն և այսօր մնում են բանտի մոտ։ Նրանց թվում է «Ազգային շարժման» անդամ Կոբա Խաբազին, ով այսօրվա հանրահավաքում հայտարարեց բանտում գիշերելու մասին և կոչ արեց միանալ իրեն։