Ցուցարարները Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն խոսքով ելույթն ավարտելու հնարավորություն չեն տվել (վիդեո)

Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարները Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն խոսքով ելույթն ավարտելու հնարավորություն չեն տվել, որից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին լքել է տարածքը:

«Առաջին հերթին, ցանկանում եմ հայտարարել, որ ինձ համար, որպես այս երկրի շարքային քաղաքացու համար, պաշտոնը արժեք չունի: Ինձ համար անչափ կարևոր է, որ այս գործընթացը գտնի իրավական զարգացում: Ուստի առաջարկում եմ, առաջինը՝ վաղը առավոտից գործի քննությունը վերադառնա ներքին գործերի նախարարություն»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին, որից հետո չի կարողացել շարունակել խոսքը և լքել է տարածքը: