Ցուցարարները հավաքվել են Բենիամին Նեթանյահուի տան մոտ և պահանջել նրա հրաժարականը
Ցուցարարները հավաքվել են Բենիամին Նեթանյահուի տան մոտ և պահանջել նրա հրաժարականը

Երուսաղեմում ցուցարարները հավաքվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան մոտ և պահանջում են նրա հրաժարականը «Համաս» ահաբեկչական խմբավորման հարձակման պատճառով, գրում է The Times of Israel-ը։

Մինչ այդ Գազայում պատանդ վերցվածների ընտանիքի անդամները հայտարարել էին, որ գիշերելու են Թել Ավիվում՝ ռազմական շտաբի մոտ։ Նրանք նշել են, որ սա բողոքի ձև է, որով կառավարությունից և զինվորականներից պահանջում են ավելի մեծ ջանքեր՝ գերիներին վերադարձնելու համար։

Բացի այդ, պատանդների ընտանիքի անդամները այսօր երեկոյան լայնամասշտաբ բողոքի ակցիա են հայտարարել Թել Ավիվում։