«Covid-19»-ի նկատմամբ ուշադրության թուլացումը կարող է ստեղծել վիրուսի նոր մահացու տարբերակ
«Covid-19»-ի նկատմամբ ուշադրության թուլացումը կարող է ստեղծել վիրուսի նոր մահացու տարբերակ

«Covid-19»-ի նկատմամբ ուշադրության թուլացումը կարող է ստեղծել վիրուսի նոր մահացու տարբերակ,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով, այս տարի «Covid-19»-ի դեմ պայքարի ռազմավարության ձախողումները կատարյալ պայմաններ են ստեղծում նոր տարբերակի ի հայտ գալու համար։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է, որ աշխարհի բնակչության առնվազն 90 տոկոսն այժմ որոշակի անձեռնմխելիություն ունի «SARS-CoV-2»-ի նկատմամբ՝ կա՛մ վարակման, կա՛մ պատվաստումների միջոցով: Մենք ավելի մոտ ենք ասելու, որ համաճարակի արտակարգ փուլն ավարտվել է, բայց մենք դեռ այնտեղ չենք։ Հսկողության, փորձարկման, հաջորդականության և պատվաստումների բացերը ստեղծում են կատարյալ պայմաններ անհանգստացնող նոր տարբերակի համար, որը կարող է զգալի մահացության պատճառ դառնալ», – ասաց Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: