Ցոտնե Իվանիշվիլի. Երբ տեսնում եմ բռնության տեսարաններ, սիրտս ցավում է և կարեկցում եմ նրանց, կարևոր է նաև, որ երկրում լինի արդարություն, ինչը պայմանավորված է դատարանի և համապատասխան կառույցների գործունեությամբ

15:19, 17.05.2025

Երբ տեսնում եմ բռնության տեսարաններ, ցավ եմ ապրում և բնականաբար կարեկցում եմ նրանց, – այս մասին հայտարարել է Ցոտնե Իվանիշվիլին՝ լրագրողի հարցին պատասխանելիս։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկրում լինի արդարություն։

«Նաեւ կարևոր եմ համարում, որ երկրում լինի արդարություն։ Դա կախված է դատարանից և համապատասխան կառույցներից։ Ես շարքային վրացի երիտասարդ եմ, այստեղ եմ եկել որպես սովորական վրացի երիտասարդ՝ արտահայտելու իմ կարծիքը ընտանիքի սրբության վերաբերյալ։ Այն, ինչի մասին հարցնում եք, կախված է դատարանից և պաշտոնական կառույցներից։ Իմ հորը նույնպես ամենաշատը ցավ է պատճառում բռնությունը վրացի մարդու նկատմամբ, և նա ամենից շատ սիրում է վրացի երիտասարդներին։ Ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ է, որ երկրում լինի արդարություն», – նշել է Ցոտնե Իվանիշվիլին։

Նմանատիպ