Ցոտնե Գամսախուրդիայի գործով մեղադրյալ չորս անձի սահմանվել է բանտարկություն, իսկ Թոռնիկե Քվաթաձեն ազատվել է դատարանի դահլիճից
Ցոտնե Գամսախուրդիայի կանխամտածված սպանության փորձի և հանցագործությունը չհայտնելու մեղադրանքով ձերբակալված չորս անձի՝ Տատո Ղարիբաշվիլիի, Գիորգի Սոլողաշվիլիի, Պետրե Ղուփարաձեի և Կախա Չխետիանիի նկատմամբ, դատարանը որպես խափանման միջոց է կիրառել բանտարկությունը:
Ինչ վերաբերում է Թոռնիկե Քվաթաձեին, որը ձերբակալվել էր հանցագործություն չհայտնելու մեղադրանքով, ազատվել է դատարանի դահլիճից:
Ցոտնե Գամսախուրդիային վիրավորելու փաստով ոստիկանությունը ձերբակալել էր հինգ մարդու: Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք էր առաջադրվել երեկ:
Ցոտնե Գամսախուրդիային ծանր պայմաններում խմբովի իրականացրած կանխամտածված սպանության փորձի մեջ մեղադրվում են ՝ Տատո Ղարիբաշվիլին և Գիորգի Սոլողաշվիլին: Ինչ վերաբերում է Պետրե Ղուփարաձեին և Թոռնիկե Քվաթաձեին, ապա նրանք մեղադրվում են հանցագործությունը չհաղորդելու մեջ:
Այսօրվա դատական նիստում, Ցոտնե Գամսախուրդիայի կանխամտածված սպանության փորձի մեջ մեղադրվող Գիորգի Սոլողաշվիլին հայտարարել է, որ Ցոտնե Գամսախուրդիային լեզվակռվի ժամանակ դանակով հարվածել է ինքը: