Corriere dello Sport. «Նապոլիի» տնօրենը խոսել է Կվարացխելիայի հետ պայմանագրի երկարաձգման մասին #1TVSPORT
Վերջին մի քանի օրերին «Նապոլիի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին հանդիպել է Խվիչա Կվարացխելիայի մերձավոր շրջապատի հետ և քննարկել պայմանագրի երկարաձգումը, հաղորդում է Corriere dello Sport-ը։
«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին հանդիպել է Խվիչա Կվարացխելիայի մերձավոր շրջապատին և քննարկել պայմանագրի երկարաձգումը։ «Նապոլին» ցանկանում է խուսափել անակնկալներից։ Վրացին ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը՝ մեկ մրցաշրջանում 1,4 միլիոն եվրո աշխատավարձով։ Վերջին օրերին «Նապոլիի» մարզական տնօրենը հանդիպել է Կվարացխելիայի շրջապատի հետ, որպեսզի սկսի խոսել պայմանագրի երկարաձգման մասին»,- պնդում է Corriere dello Sport-ը։
Ըստ իտալական հրապարակման՝ վրացու լավ խաղը ստիպում է «Նապոլիի» ղեկավարությանը զգուշանալ իր տաղանդի հանկարծակի հեռանալուց։ Խվիչա Կվարացխելիան Սերիա Ա-ի ամենամեծ անակնկալն է այս մրցաշրջանում, իսկ «Նապոլին», որը Խվիչային ավելացրել է 10 միլիոն եվրոյի դիմաց նրան երկար ժամանակ կթողնի թիմում»: