Ցորեն ներմուծողներից բացի, այսօրվանից «Ոսկե ցուցակի» մասնակիցների համար չեղարկվել են վճարումներ կատարելու ժամկետի հետ կապված արտոնությունները
«Ոսկե ցուցակի» մասնակից ոչ ակցիզային ապրանք ներմուծողները ներմուծման գումարը մեկ ամսվա փոխարեն կվճարեն 5 օրում: Այս կատեգորիայի ապրանքի համար ֆինանսերի նախարար Իվանե Մաճավարիանիի մայիսի 31-ի հրամանում «Վրաստանի մաքսային տարածքում ապրանքի տեղափոխման և կնքման մասին հրահանգի հաստատման առնչությամբ» փոփոխությունը ուժի մեջ է մտել այսօրվանից:
Քիչ շուտ, հունիսի 12-ին, նշված արտոնությունները չեղարկվել են ակցիզային ապրանք ներմուծողերի համար:
«Ոսկե ցուցակում» գտնվող ընկերությունները կարող էին օգտվել ապրանքը Վրաստանի տարածք ներմուծելու պարզեցված գործընթացներից և ներմուծման վճարում կատարելու տարբեր ժամկետներից:
Ըստ փոփոխությունների, բոլոր ընկերությունները կօգտվեն հարկման միասնական ռեժիմից և վճարներից, 30 օրվա փոխարեն՝ 5 օրվա ժամկետում:
Բացառություն է կազմում միայն ցորենի ներմուծումը, այս ապրանքի համար ներմուծման վճարը 45 օրվա ընթացքում վճարելու արտոնությունը պահպանվել է: Այս որոշումը ֆինանսների նախարարությունում բացատրել են երկրում ցորենի պաշարի անհրաժեշտությամբ: