Condor ավիաընկերությունը վերսկսում է գործունեությունը Վրաստանում և կիրականացնի Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ չվերթները
Գերմանական Condor ավիաընկերությունը վերադառնում է վրացական ավիացիոն շուկա։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել այս մասին։
Նրանց խոսքով՝ հունիսի 15-ից Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթներ կիրականացվեն։
«Այս տարվա հունիսի 15-ից ավիաընկերությունը Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ երթուղով ուղևորատար չվերթներ կիրականացնի։ Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված դիմումի համաձայն՝ ամեն օր կանոնավոր օդային երթևեկություն կիրականացվի Embraer 190 ինքնաթիռով։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ապրիլի 20-ին գերմանական ավիաընկերությանը տրամադրել է չվերթներ իրականացնելու անհրաժեշտ թույլտվությունը», – ասվում է Քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ։