Condor Airlines ավիաընկերությունը սկսել է Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ չվերթերը
Վրաստանի ավիաշուկայում սկսել է գործել նոր ավիաընկերություն՝ Condor Airlines-ը։ Վրաստանի օդանավակայանների միությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները գերմանական ավիաընկերության հետ։
Condor Airlines-ը շաբաթական երկու անգամ ուղիղ չվերթներ է իրականացնում Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ: Առաջին չվերթով Վրաստան է ժամանել մոտ 140 ուղևոր։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել առաջին մեկնարկային չվերթի ընդունելությունը, որին մասնակցել են Վրաստանի օդանավակայանների միության, TAV Georgia-ի և ավիաընկերության ներկայացուցիչներ:
«Ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել Ֆրանկֆուրտի և Թբիլիսիի միջև։ Այս թռիչքները կարևոր են ինչպես ուղիղ ուղղությունների, այսինքն՝ Ֆրանկֆուրտի և Թբիլիսիի միջև մեծ ուղևորահոսքերի առկայության, այնպես էլ անդրատլանտյան նշանակության առումով, քանի որ «Կոնդոր» ավիաընկերությունը բավականին լայնորեն ներկայացված է հյուսիսամերիկյան շուկայում և, հետևաբար, նաև վրացի հաճախորդների համար։ «Կոնդոր» ավիաընկերությամբ կկարողանա թռչել ԱՄՆ»,- ասել է Վրաստանի օդանավակայանների միության ավիացիոն բիզնեսի զարգացման մենեջեր Վակո Չիլաշվիլին։