CNN. Ենթադրվում է, որ ոչ ոք ողջ չի մնացել Վաշինգտոնի Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիավթարից
Ենթադրվում է, որ ոչ ոք ողջ չի մնացել Վաշինգտոնի Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիավթարից: Այս մասին հայտնում է «CNN»-ն։
Վաշինգտոնի հրշեջ և արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Ջոն Դոնելիի խոսքով՝ փրկարարական գործողությունն այժմ վերածվել է դիերի որոնման գործողության։
Լրատվամիջոցների տվյալներով՝ մինչ այժմ բախման վայրից դուրս է բերվել առնվազն 30 դի։
Ի գիտություն, «American Airlines» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որում եղել է 64 մարդ, բախվել է ԱՄՆ բանակի «Black Hawk» ուղղաթիռին։