CNN. Վլադիմիր Պուտինը փորձում է մինչև մայիսի 9-ը Ուկրաինայում հասնել «ցանկացած հաղթանակի» և Մոսկվայում ավանդական շքերթ անցկացնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա բանակը փորձում են մինչև մայիսի 9-ը Ուկրաինայում հասնել «ցանկացած հաղթանակի» և Մոսկվայում ավանդական շքերթ անցկացնել,- հայտնում է «CNN»-ը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ մի քանի պաշտոնյաների վարկածով՝ հետախուզության վրա հիմնված, ՌԴ նախագահը փոխել է իր պատերազմական ռազմավարությունը և կենտրոնացած է Դոնբասի և արևելյան Ուկրաինայի այլ շրջանների գրավման վրա։ Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Պուտինը դա պետք է անի մինչև մայիսի 9-ը։
«Պուտինը մայիսի 9-ին հաղթանակի շքերթ կանցկացնի՝ չնայած պատերազմական իրավիճակին ու բանակցային գործընթացին։ Մյուս կողմից՝ ի՞նչ տեխնիկայով ու բանակով է հաղթական շքերթը»,- «CNN»-ին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։