«CNN»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը Կիեւ այցի ընթացքում կհայտարարի Ուկրաինային ավելի քան մեկ միլիարդ դոլարի չափով օգնության փաթեթ հատկացնելու մասին
«CNN»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը Կիեւ այցի ընթացքում կհայտարարի Ուկրաինային ավելի քան մեկ միլիարդ դոլարի չափով օգնության փաթեթ հատկացնելու մասին։
Այս մասին ամերիկյան հեռուստաընկերությանը տեղեկատվություն է տրամադրել ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։
Ինչպես հայտնի է, Էնթոնի Բլինկենն արդեն ժամանել է Կիև, նա հանդիպումներ կունենա նախագահ Զելենսկու և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։