«CNN»-ի հետազոտության համաձայն՝ Դոնալդ Թրամփը վարկանիշով առաջ է անցել Ջո Բայդենից
«CNN»-ի կատարած նոր հետազոտության համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վարկանիշով առաջ է անցել ներկայիս նախագահ Ջո Բայդենից։
Հարցման համաձայն՝ հարցվածների միայն 28%-ն է կարծում, որ ԱՄՆ-ում ամեն ինչ լավ է ընթանում։ Գրանցված ընտրողների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ Թրամփի վարկանիշը հասնում է 49%-ի, իսկ Բայդենի վարկանիշը՝ 45%-ի։ Նշենք, որ օգոստոսի համեմատ Թրամփի առավելությունն աճել է:
Այն հարցին, թե արդյոք Ջո Բայդենը տոկունություն և խելամտություն ունի նախագահի պարտականությունները կատարելու համար, միայն 25 տոկոսն է դրական պատասխան տվել։ Թրամփն այս անվանակարգում ցույց է տվել շատ ավելի լավ արդյունք՝ 53 տոկոս։ Նույն հարցման համաձայն՝ 35 տարեկանից ցածր ընտրողների շրջանում Դոնալդ Թրամփին աջակցում է 48%-ը, Ջո Բայդենին՝ 47%-ը։
Տեղեկության համար, «New York Times»-ի կատարած հետազոտության համաձայն՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը ներկայումս առաջ է անցել իր հիմնական մրցակցից վեց նահանգներից հինգում։