CNN-ի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների շրջանում Դեմոկրատական կուսակցության հանդեպ դրական վերաբերմունքի մակարդակը պատմականորեն ամենացածր ցուցանիշին է հասել

19:43, 17.03.2025

CNN-ի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների շրջանում Դեմոկրատական կուսակցության հանդեպ դրական վերաբերմունքի մակարդակը պատմականորեն ամենացածր ցուցանիշին է հասել։

SSRS-ի կողմից մարտի 6-9-ը կատարված հարցման համաձայն՝ Դեմոկրատական կուսակցության համակիրների 52%-ը կարծում է, որ կուսակցության ղեկավարությունը այն սխալ ուղղությամբ է տանում։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքացիների շրջանում Դեմոկրատական կուսակցության վարկանիշը ներկայում կազմում է 29%, ինչը CNN-ի 1992 թվականից անցկացվող հարցումների ամենացածր ցուցանիշն է։

Կուսակցության վարկանիշը 20 կետով նվազել է 2021 թվականի հունվարից ի վեր, երբ Կապիտոլիումի վրա հարձակման ֆոնին ավարտվեց Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետը։

Նույն հարցման համաձայն՝ Հանրապետական կուսակցության վարկանիշը ներկայումս կազմում է 36%։

CNN-ի հարցումն անցկացվել է SSRS-ի կողմից մարտի 6-9-ը՝ 1 206 քաղաքացու շրջանում՝ առցանց, հեռախոսային և ուղիղ հարցազրույցի ձևաչափերով։

Հարցման ընդհանուր սխալի հավանականությունը կազմում է ±3.3%, իսկ Դեմոկրատական կուսակցության համակիրների շրջանում հարցման սխալի սահմանը՝ ±5.0%։

Նմանատիպ