«CNN»-ը Թբիլիսին անվանել է եվրոպական 12 քաղաքների շարքում, որտեղ ճանապարհորդներին խորհուրդ է տրվում այցելել Սուրբ Ծննդյան և Ամանորի օրերին
«Եվրոպայի կախարդական քաղաքները՝ զարդարված Սուրբ Ծննդյան համար»,- «CNN»-ը անվանել է 12 եվրոպական քաղաքներ, որտեղ ճանապարհորդներին խորհուրդ է տրվում այցելել Սուրբ Ծննդյան և Ամանորի օրերին։
Վրաստանի մայրաքաղաքը հայտնվել է Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Նորվեգիայի և Լեհաստանի քաղաքների թվում։ Հոդվածի հեղինակ Ջո Մինիհելին «CNN» տուրիստական պորտալի ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Թբիլիսի։
«Սուրբ Ծնունդը սիրողները պետք է այցելեն Վրաստան և նրա մայրաքաղաք, Սուրբ Ծնունդն ու Ամանորն այստեղ թիվ մեկ տոնն են։ Վրաստանում մեծամասնությունը ուղղափառ քրիստոնյաներ են, հետևաբար Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ի փոխարեն նշվում է հունվարի 7-ին։ Վրաստանում տոնակատարությունների գլխավոր օրը դեկտեմբերի 31-ն է։ Տեղացիները նվերներ են փոխանակում, ամբողջ քաղաքը լուսավորված է հրավառությամբ։ Խորհրդարանի շենքի մոտ մեծ տոնածառ կա, մոտակայքում Սուրբ Ծննդյան գյուղ ու փառատոնային շուկաներ են կազմակերպված»,- գրում է «CNN» լրագրողը։