«CNN»-ը հոդված է հրապարակում Կացխիի կոթողի մասին
«CNN»-ը հոդված է հրապարակում Կացխիի կոթողի մասին

«Կացխիի կոթող- արտասովոր եկեղեցի, որտեղ համարձակ վանականները մոտենում են Աստծուն»,- այս վերնագրով հոդված է հրապարակում ամերիկյան «CNN» ազդեցիկ հեռուստաընկերության ամենահայտնի «CNN Travel» հրատարակությունը:

Հոդվածի հեղինակն ընթերցողին պատմում է, որ Կացխիի կոթողը աշխարհի ամենամեկուսացված և սուրբ վայրն է, որը գտնվում է 40 մետր բարձրության վրա: Հոդվածի հեղինակը գրում է, որ կոթողին մոտենալը կախարդական զգացում է:

«Կացխիի համալիրը բացառիկ է: Կոթողը երկրագնդի ամենասուրբ վայրերից է: Տեղի վանականները միակ մարդիկ են, ովքեր իրավունք ունեն 20 րոպե ճանապարհ անցնել և հայտնվել կոթողի գագաթում»,- գրում է հոդվածի հեղինակը:

Հեղինակն այս ճանապարհը անվանում է դրախտի սանդուղք և նշում, որ այն կարող են գրավել միայն տղամարդիկ: Հոդվածի հեղինակը տեղավայրի բացառիկության, դեպի եկեղեցի տանող ճանապարհի և վանքի խիստ կանոնների մասին բավականին մանրամասն պատմում է ընթերցողին: