CNN. Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում անհրաժեշտ է դարձել հոսպիտալացնել կորոնավիրուսի վարակակիր 114 237 պացիենտի

10:02, 18.12.2020

ԱՄՆ-ում որոնավիրուսի վարակակիրների հոսպիտալացման ռեկորդային թիվ է արձանագրվել: Ինչպես տեղեկացնում է «CNN» հեռուստաընկերությունը, դեկտեմբերի 17-ին անհրաժեշտ է դարձել հոսպիտալացնել 114 237 պացիենտի, որը համավարակի մեկնարկից հետո ամենաբարձր ցուցանիշն է:

Արդեն անընդմեջ 16-րդ օրն է, ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակակիր հոսպիտալացված պացիենտների ամենօրյա ցուցանիշը գերազանցում է 100 հազարը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը գերազանցում է 17 միլիոնը: Ավելի քան 310 հազար մարդու դեպքում կորոնավիրուսը եղել է մահացու:

Նմանատիպ