CNN. Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ առանց ԱՄՆ-ի և Արևմուտքի օգնության Ուկրաինան կկարողանա դիմակայել պատերազմին ընդամենը մի քանի ամիս
Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաներն անհանգստացած են Ուկրաինայի ֆինանսավորման հետ կապված Կոնգրեսի որոշմամբ,- այս մասին գրում է «CNN»-ը հոդվածում։
Ինչպես գրում է «CNN»-ը, արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ առանց ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի օգնության Ուկրաինան կկարողանա դիմակայել պատերազմին ընդամենը մի քանի ամիս։ Հոդվածում նշվում է, որ արևմտյան հետախուզական ծառայություններն այժմ փորձում են գնահատել, թե որքան ժամանակ Ուկրաինան կկարողանա դիմակայել պատերազմին առանց ՆԱՏՕ-ի և ամերիկյան օգնության։
«Մեզ հետ հաջողության երաշխիք չկա, բայց առանց մեզ նրանք անպայման կպարտվեն»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը «CNN»-ի հետ զրույցում։
Ինչպես գրում է «CNN»-ը, Արևմուտքի ամենամեծ մտահոգությունը օգնության բացակայությունն է, հատկապես արևելքում և հարավում Ուկրաինայի հակահարձակման լույսի ներքո։
«Եթե դիտարկենք նոր տարածքներ նվաճելու և զավթելու հնարավորությունը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դրան հասնել առանց ԱՄՆ-ի մշտական աջակցության»,- «CNN»-ին ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը։
Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով, առանց ամերիկյան օգնության Ուկրաինան նախ կբախվի հեռահար հրթիռների պակասի, իսկ հետո խնդիրներ կառաջանան հրետանու ոլորտում։