Ցնցված եմ օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառով, դատապարտում եմ ցանկացած բռնություն. Նիդեռլանդների դեսպան
Ցնցված եմ օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառով, դատապարտում եմ ցանկացած բռնություն. Նիդեռլանդների դեսպան

Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Մաայկե Վան Կոլդամը ցավակցում է օպերատոր Լեքսո Լաշքարավայի ընտանիքին:

Նա ասում է, որ դատապարտում է բռնության բոլոր ձևերը:

«Ես ցնցված եմ օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառով, որը հուլիսի 5-ին «փրայդի» միջոցառման ժամանակ հարձակման ենթարկվեց: Ցավակցում եմ նրա ընտանիքին: Ես դատապարտում եմ բռնության բոլոր ձևերը, ներառյալ լրագրողների նկատմամբ, ինչպես նաև հոմոֆոբիայից ներշնչված բռնությունը», – ասել է Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Մաայկե Վան Կոլդամը:

 

Հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց տուն:

Լեքսո Լաշքարավայի մահվան փաստով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: