Citroen Georgia ընկերությունը որևէ կապ չունի մեր բռենդի հետ. Automobiles Citroen SA
Citroen Georgia ընկերությունը որևէ կապ չունի մեր բռենդի հետ. Automobiles Citroen SA

Automobiles Citroen SA ընկերությունը հերքում է կապը Citroen Georgia ընկերության կողմից շուկայում արված ցանկացած կոմերցիոն առաջարկության հետ: Այս մասին ասված է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից տարածած հայտարարության մեջ:

« Citroen Georgia ընկերությունը որևէ կերպ չի կարող կապ ունենալ Citroen-ի կոնցեռնի հետ, քանզի Automobiles Citroen SA-ի և նշված իրավաբանական անձի միջև գոյություն չունի իրավական հարաբերություն:

Նշված իրավաբանական անձը չի եղել և չի կարող լինել Վրաստանի տարածքում լեգալ ներկայացուցիչը, ավտորիզացված ներմուծողը և մատուցողը: Automobiles Citroen SA ընկերությունը հերքում է կապը Citroen Georgia ընկերության կողմից շուկայում արված ցանկացած կոմերցիոն առաջարկության հետ»,-նշված է հայտարարությունում:

Նշենք, որ Citroen Georgia ընկերությունը պատկանում է Գիա Գաչեչիլաձեի փեսային, Գիորգի Շարաշիձեին: Ընկերությունը բողոքում է պետական գնումների գործակալության անօրեն որոշումների դեմ և խոսում է կառտելային պայմանավորվածությունների մասին: