«Ciaran» փոթորիկը Եվրոպայի հյուսիս-արևմտյան հատվածում վեց մարդու կյանք է խլել
«Ciaran» փոթորիկը Եվրոպայի հյուսիս-արևմտյան հատվածում վեց մարդու կյանք է խլել

Եվրոպայի հյուսիս-արևմտյան հատվածում մոլեգնում է «Ciaran» փոթորիկը: Եվրոպայում աղետի հետևանքով վեց մարդ է զոհվել: Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ֆրանսիայում երկու մարդ է մահացել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ տուժել է 15 մարդ, այդ թվում՝ յոթ հրշեջ։ Ֆրանսիայում մոտ 1300 մարդ է տարհանվել։ Մեկ մարդ մահացել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, եւս մեկը՝ Նիդեռլանդների հարավային հատվածում։

Բելգիայի Գենտ քաղաքում տեղի ունեցած աղետի հետևանքով երկու մարդ է մահացել, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։

Փոթորկի պատճառով աղետի գոտում փակ են դպրոցները, ընդհատված է երկաթուղային երթեւեկությունը, չեղարկվել են չվերթները։ Ֆրանսիայում 1,2 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության:

Հյուսիսային Իռլանդիայում փոթորկի պատճառով ուժեղ քամիներ են և ջրհեղեղներ։ Իսպանիայում տասնյակ չվերթեր են չեղարկվել.