Չումաթլեթի-Խունևի հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ138-կմ158 (Չումաթլեթի-Խունևի) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: