Չումաթելեթի-Խունևիում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության հաղորդմամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ138-կմ158 (Չումաթելեթի-Խունևի) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: