Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ138-կմ158 (Չումաթելեթի-Խունևի) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակման պատճառը ինտենսիվ ձյունն ու ձնախառն անձրևն է։
Ճանապարհի այս հատվածում մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։