Չճանաչված Լեռնային Ղարաբաղի վարչակազմը հայտարարում է, որ իրենք համաձայնել են կրակը դադարեցնելու ռուս խաղաղապահների առաջարկին
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի վարչակազմը համաձայնել է կրակը դադարեցնելու ռուս խաղաղապահների առաջարկին։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ի ռուսալեզու խմբագրությունը՝ հիմնվելով չճանաչված հանրապետության տեղեկատվական կենտրոնի վրա։
Ըստ հաղորդագրության՝ որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը գրավել են մի քանի բարձունքներ և ռազմավարական ճանապարհային հանգույցներ, երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։ Այսպիսով, չճանաչված Ղարաբաղի վարչակազմը «ընդունում է ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը հրադադարի հետ կապված»։
Նրանց տեղեկություններով՝ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն։
Հայտարարության մեջ խոսվում է նաեւ չճանաչված ղարաբաղյան ուժերի ամբողջական զինաթափման մասին։