Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը սուտ է որակում այն տեղեկությունը, թե «Հայաստանի անօրինական կազմավորումները ռադիոհաճախականության խանգարումներ են իրականացրել Թբիլիսի-Բաքու չվերթում»
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը սուտ է որակում այն տեղեկությունը, թե «Հայաստանի անօրինական կազմավորումները ռադիոհաճախականության խանգարումներ են իրականացրել Թբիլիսի-Բաքու չվերթում»։ Համապատասխան տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները։
Հայտարարության համաձայն՝ ինքնաթիռը չի գտնվել չճանաչված Ղարաբաղի մերձակայքում։
«Սիստեմատիկորեն նման կեղծ հայտարարություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և տեղեկատվական հիմք պատրաստել հաջորդ սադրանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարեց, որ սեպտեմբերի 18-ին հայկական անօրինական կազմավորումները ռադիոհաճախականության խանգարումներ են իրականացրել Թբիլիսի-Բաքու չվերթում, ինչի հետևանքով խափանվել է մարդատար ինքնաթիռի GPS նավիգացիոն համակարգը։