Չոխատաուրիի մունիցիպալիտետում ուժգին անձրևը և քամին հիմնախնդիրներ են ստեղծել
Չոխատաուրիի մունիցիպալիտետում ուժգին անձրևը և քամին հիմնախնդիրներ են ստեղծել

Հորդառատ անձրևն ու քամին խնդիրներ են ստեղծել Չոխատաուրիի մունիցիպալիտետում: Խեվի, Դաբա, Զեմոխեթի և Բուրնաթի գյուղերում քամին արմատախիլ է արել ծառերը: Վնասվել են էլեկտրահաղորդման գծերը: Քամին վնասել է նաև մասնավոր տներ:

Չոխատաուրիի քաղաքապետ, Իրակլի Կուճավայի տեղեկությամբ, Խեվի գյուղի ճանապարհը ծառերի ընկնելու պատճառով շուրջ մեկ ժամ փակվել էր, բայց շուտով երթևեկությունը վերականգնվեց:

Էլեկտրաէներգիա չի մատակարարվել մի քանի գյուղերի: Այս պահին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է ամենուրեք, բացառությամբ մեկ թաղամասի:

«Քաղաքապետարանի ներկայացուցիչները, փրկարար ծառայության, ինչպես նաև «Էներգո-Պրո Ջորջիայի» բրիգադները մինչև այժմ շարունակում են աշխատանքները: Հատուկ հանձնաժողովը հաշվում է վնասը:

Մունիցիպալիտետը հնարավորինս կօգնի բնակչությանը, նկատի ունեմ անհետաձգելի դեպքերը», – հայտարարել է Չոխատաուրիի քաղաքապետ, Իրակլի Կուճավան: