Չոխատաուրիի մունիցիպալիտետի Սուրեբի գյուղի բնակչությունը բողոքում է գյուղում ՀԷԿ-եր կառուցելու դեմ
Չոխատաուրիի մունիցիպալիտետի Սուրեբի գյուղի բնակչությունը բողոքում է գյուղում ՀԷԿ-եր կառուցելու դեմ:
Նրանք ի նշան բողոքի փակել են ճանապարհը, որպեսզի «Սուփսա էներջի» ընկերության ներկայացուցիչներին չտրվի գյուղ մտնելու իրավունք:
Ընկերության ներկայացուցիչները հավաքվածների տարածքում չեն երևացել:
Տեղի բնակիչներն ասում են, ՀԷԿ-երի շինարարությունը կոչնչացնի էկոհամակարգը: Ցույցին միացել են նաև ընդդիմության ներկայացուցիչները: