Չոխատաուրիի քաղաքապետարանի մոտ հավաքված մահմեդական համայնքի ներկայացուցիչները պահանջում են ևս մեկ հանդիպում
Մահմեդական համայնքի ներկայացուցիչները հավաքված են Չոխատաուրիի կենտրոնում, քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանք քաղաքապետարանի մոտ էին ամբողջ գիշեր:
Տեղի բնակիչները ասում են, որ կողմերի միջև պետք է անցկացվի ևս մեկ հանդիպում:
«Երեկվա հանդիպումը մեզ համար անհավանական է: Մենք մեր աջակիցների ենք սպասում Վրաստանի տարբեր շրջաններից: Պետք է կայանա ևս մեկ հանդիպում, որին ներկա են լինելու քրիստոնեական և մահմեդական համայնքների ներկայացուցիչները, պատրիարքարանի և մուֆթի ներկայացուցիչները, կենտրոնական իշխանությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները: Այս հարցը չի լուծվի տեղական ինքնակառավարման մակարդակով: Մենք պետությունից, նրանցից, ովքեր պատասխանատու կլինեն, պահանջում ենք թույլ տալ մահմեդականներին աղոթել ոչ միայն այս գյուղում, այլ ամբողջ երկրում»,- հայտարարել է Աջարիայի մահմեդական համայնքի ներկայացուցիչ, Փիրուզ Ծուլուկիձեն: