Չորս տարեկան երեխայի մահվան գործով սոցիալական աշխատակիցներին ազատել են աշխատանքից
Նաձալադևիի շրջանում չորս տարեկան երեխայի մահվան գործով առողջապահության նախարարության ներքին աուդիտի եզրահանգման հիման վրա, սոցիալական չորս աշխատակից հեռացվել է աշխատանքից,- այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Բարկալաիան:
«Երկու ավագ սոցիալական աշխատակից և երկու սոցիալական աշխատակից, որոնց առաջադրանք էր տրվել վարել երեխայի գործը, բացահայտվել է նրանց պատասխանատվության հարցը և համապատասխանաբար, նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոնից»,- հայտարարել է Բարկալաիան:
Նրա խոսքով, իր բարոյական պատասխանատվությունից ելնելով, խնամակալության դեպարտամենտի ղեկավարը սեփական որոշմամբ հրաժարական է տվել: