Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող, Անրի Դելանի անվան 47-րդ Գրան Պրիում, ելույթ է ունեցել Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Մեր թիմի անունից մրցաշարին մասնակցել է 10 մարզիկ, որոնցից ՝ Բեքա Լոմթաձեն (61 կգ), Զուրաբ Յակոբիշվիլին (70 կգ), Նիկա Կենճաձեն (79 կգ) և Գենո Պետրիաշվիլին (125 կգ) նվաճել են ոսկե մեդալներ, իսկ Դավիթ Տլաշաձեն (74 կգ) և Գիվի Մաճարաշվիլին (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ:
Մեր հավաքականին բրոնզե մեդալներ են բերել Վլադիմեր Խինչեգաշվիլին (65 կգ), Բեքա Բուճիաշվիլին (57 կգ) և Իրակլի Մծիթուրին (92 կգ): Մրցաշարում առանց մեդալի է մնացել միայն Դավիթ Մարսագիշվիլին, ով պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:
Այսօր, հունվարի 17-ին, կմրցեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Վրաստանի անունից գորգի վրա կդուրս գան՝ Նուգզար Ծուրծումիան (55 կգ), Բեքա Մամուկաշվիլին (77 կգ), Գուրամ Խեցուրանին (87 կգ), Գիորգի Մելիան (97 կգ) և Սուլխան Բուիձեն (130 կգ): Նախնական հանդիպումները կսկսվեն Թբիլիսիի ժամանակով 13:30-ին: