Չորս միլիոներորդ ուղևորն է գրանցվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում
Չորս միլիոներորդ ուղևորն է գրանցվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում

Չորս միլիոներորդ ուղևորն է գրանցվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների կառավարիչ «TAV Georgia» ընկերությունը։

Ըստ նրանց իսկ տեղեկությունների, նշված ցուցանիշը 2005 թվականից մինչ օրս ռեկորդային ցուցանիշ է «TAV Georgia»-ի կողմից օդանավակայանի կառավարման պատմության մեջ։

«Թբիլիսիի միջազգային օդանավակայանը 2018 թվականին գրանցել է 3 մլն 808 հազար 772 ուղեւորների ռեկորդը։ Մինչև 2024 թվականի վերջ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը նախատեսվում է հասցնել չորս միլիոն ութ հարյուր հազարի»,- նշվում է տեղեկատվության մեջ։