Չորս կետից բաղկացած ծրագիրը հաջող է, որը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման տեսանկյունից, Վրաստանը դարձրել է տարածաշրջանում օրինակելի երկիր. Կատերինա Մատերնովա
Վրաստանի կառավարության կողմից մշակած չորս կետից բաղկացած ծրագիրը հաջող է, որը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման տեսանկյունից, Վրաստանը դարձրել է տարածաշրջանում օրինակելի երկիր,-այս հայտարարությունը արել է Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատերինա Մատերնովան, ով մասնակցել է, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ղեկավարությամբ, կառավարության գրասենյակում տեղի ունեցած ներդրողների խորհրդի նիստին:
Նրա խոսքերով, Եվրամիության նոր ներդրումային ծրագիրը Վրաստանի համար նախատեսում է շատ կարևոր աջակցություն:
«Մենք քննարկել ենք Եվրամիության կողմից Վրաստանին ցուցաբերած աջակցությանը վերաբերող հարցեր, կոնկրետ զրուցել ենք Եվրամիության նոր արտաքին ներդրումային ծրագրի շուրջ: Հանդիպմանը զրուցել ենք այն բարիքների մասին, որը Վրաստանը կարող է ստանալ Եվրամիության նախաձեռնությունների շրջանակներում, որի համաձայն գալիք 4 տարիների ընթացքում նախատեսվում է տրամադրել 4,1 մլրդ. եվրո»,-նշել է Կատարինա Մատերնովան:
Հեղինակ -
Edgar Barsegyan