Չորչանա գյուղի մոտ հանգիստ է, տեղում գտնվում են ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները
Չորչանա գյուղի մոտ հանգիստ է, տեղում գտնվում են ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները

Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի մոտ այս պահի դրությամբ հանգիստ է:

Վրացական ոստիկանության անցակետի մոտ են գտնվում իրավապահները: Տեղում իրավիճակին են ծանոթանում նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը Չորչանայից, օկուպացված Ծնելիսի գյուղի տարածքում երևում են օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները և լրագրողները:

Չորչանա գյուղի անցակետի առնչությամբ Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների պահանջի վերջնաժամկետը լրացավ երեկ, առավոտյան ժամը 6-ին:

Ինչպես երեկ տեղում հայտարարել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, «բլոկպոստը» ապամոնտաժելու հարցը նույնիսկ չի քննարկվում և այն մշտապես եղել է Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածք:

Երեկ, Չորչանա գյուղի մոտ հանդիպում է անցկացվել, որին Վրաստանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են նաև ԵԱՀԿ-ի և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները, ինչպես նաև Ցխինվալիի և Ռուսաստանի օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները: Ինչպես նշել է Քեմոկլիձեն, հանդիպման մասնակից բոլոր կողմերը համաձայնել են, որ իրավիճակի լիցքաթափման համար պետք է արվեն քայլեր: Հաջորդ շաբաթվա ընթացքում Էրգնեթիում անցկացվելու է ևս մեկ տեխնիկական բնույթի հանդիպում: