Չնայած Եվրոպայում ավիաչվերթների խափանման, Վրաստանից չվերթները չեն հետաձգվել
Չնայած Եվրոպայում ավիատրանսպորտի վերահսկող համակարգի խաթարմամբ առաջացած խնդիրների, Վրաստանից ավիաչվերթները չեն հետաձգվել:
Օդանավակայանների միության տեղեկությամբ, Քութաիսիի օդանավակայանում իրականացվել է Wizzair ավիաընկերության չվերթը Լարնակայից, ինքնաթիռն ուղևորվել է Գերմանիայի Մենինգեն քաղաք:
Տեղեկության համաձայն, խոչընդոտ չկա նաև Թբիլիսիի օդանավակայանում:
Եվրոպայի նավիգացիայի անվտանգության համար պատասխանատու կազմակերպության տեղեկությամբ, Եվրոպայում նախատեսված չվերթների մեծ մասը հնարավոր է հետաձգվի: Ինչպես հայտարարում են մասնագետները, չվերթների հետաձգման պատճառը ավիատրանսպորտը վերահսկող համակարգի վնասումն է: Համակարգում առկա թերությունները վերացնելու համար անհրաժեշտ կլինի մի քանի ժամ: